News Image

Եթե իշխանությունները տեղեկությունները վեր հանեն, դա կլինի համազգային խայտառակություն. Դալլաքյան

Քաղաքագետ Լիլիթ Դալլաքյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Ամենայն հայոց կաթողիկոսի վերաբերյալ վերջին հայտարարություններին և եկեղեցու արձագանքին:

«Վերջին օրերին ստացել եմ նամակներ անձնական փոստին` եկեղեցու տարբեր բարձրաստիճան սպասավորների անձնական կյանքի վերաբերյալ։ Անկեղծ եմ ասում, ես ամաչում եմ այդ տեղեկությունների մասին խոսել։

Չեք պատկերացնում ինչ տհաճ է և եթե դրանք ճիշտ են` ուրեմն ես սարսափում եմ, եթե իշխանությունները դրանք վեր հանեն։

Դա կլինի համազգային խայտառակություն։ Բայց քանի օր է ես հրապարակում էի 7օր, մամուլ, հրապարակ կայքերի հրապարակումներ և դրանք բազմաթիվ են, որտեղ եկեղեցու ղեկավարին ամենավերջին բառերով և փաստերով վիրավորում են։ Այդ ֆոնին հանկարծակի հարգանքը կաթողիկոսի հանդեպ, մեղմ ասած, կասկածելի է։ Ցավալին այն է, որ ուղարկված նյութերը միայն կաթողիկոսին չեն վերաբերում։

Պետք է չափազանց զգույշ և զգոն լինել` պետականությունը չկորցնելու համար»,- գրել է Դալլաքյանը:

 

Խոսնակ Լրատվական

Share