«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ճեպազրույցի ժամանակ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը պատասխանեց Վաղարշապատ համայնքի ղեկավարի պաշտոնն այլևս չզբաղեցնելու Դիանա Գասպարյանի որոշմանն առնչվող հարցին:
Լրագրողի հարցին՝ արդյոք հրաժարականը կապ ունի՞ ենթադրյալ կոռուպցիոն պատմությունների հետ, որոնց մասին ԶԼՄ-ները գրում էին՝ կապված նրա անվան հետ, Հովհաննիսյանն ասաց՝ հաշվի առնելով մամուլի հրապարակումների բազմագույն լինելը՝ կխուսափի դրանք մեկնաբանելուց:
«Դիանա Գասպարյանը իր հրաժարականի վերաբերյալ բացատրություն հրապարակային ներկայացրել է, ես դրան ավելացնելու և այդ հայտարարությունը մեկնաբանելու անհրաժեշտություն չեմ տեսնում: Անկախ մարդու անուն-ազգանունից, քաղաքական պատկանելությունից՝ եթե որևէ մեկը ներգրավված կլինի որևէ կոռուպցիոն, հովանավորչության գործարքի մեջ, պատժվելու է օրենքի ողջ խստությամբ, եթե հատկապես լինի ՔՊ քաղաքական կուսակցության թիմի անդամ»,- ասաց Հովհաննիսյանը:
Հիշեցնենք՝ մայիսի 15-ին Վաղարշապատ համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանը հայտարարել է, որ վայր է դնելու մանդատը և այլևս չի զբաղեցնելու համայնքի ղեկավարի պաշտոնը:
Խոսնակ Լրատվական