News Image

Պետության ինքնիշխանության համար մղվող պայքարում երբեք ժողովուրդն այսքան մեծ մասնակցություն չի ունեցել, որքան հիմա․ Կոնջորյան

Հայաստանի պատմության մեջ երբեք պետության ինքնիշխանության համար մղվող պայքարում ժողովուրդն այսքան մեծ մասնակցություն չի ունեցել, որքան հիմա: Ֆեյսբուքյան էջում նման գրառում է արել ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։

«Առաջին անգամ, ժողովուրդը, ի դեմս իր ընտրած քաղաքական մեծամասնության, Ազգային ժողովում կռիվ է տալիս սեփական ինքնիշխանության համար` օտարերկրյա գործակալների դեմ: Առաջին անգամ, Հայաստանի Խորհրդարանը պետության ինքնիշխանության համար մղվող պայքարի թատերաբեմ է դարձել: Եվ այդ պայքարն ունի խորը գաղափարական հիմքեր: Այնպես որ, այդ պայքարի աղմուկից պետք չի դժգոհել: Ժողովրդավարությունը աղմկոտ կառավարման համակարգ է: Լուռ համակարգը բռնապետությունն է, որտեղ ձայները լռեցված են և ոչ ոքի նյարդերը չեն լարվում պառլամենտական բանավեճերից: Սա բացառիկ իրողություն է, պարզապես մենք սա գնահատելու ենք այն ժամանակ, երբ կունենանք բավականաչափ հեռավորություն` նայելու համար այս բարդ խճանկարին»,- գրել է նա:

 

Խոսնակ Լրատվական

Share