Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է օրեր առաջ խորհրդարանում վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ ստեղծված լարված իրավիճակին:
Լրագրողների հարցին ի պատասխան՝ վարչապետի պահվածքը արդյոք հարված չէ՞ ՀՀ վարկանիշին, պատգամավորը նշել է, որ խորհրդարանում տեղի ունեցածը սադրանք է եղել ընդդիմադիր պատգամավորների կողմից։
«Տեղի ունեցավ վեճ, լեզվակռիվ, որի մեջ մեղր չեն բաժանում, բայց կհամաձայնեք ինձ հետ, որ դա ամենևին նորմա չէ:
Վարչապետի դեպքում նման պոռթկումներ, այն էլ վեճի ժամանակ, կարող են լինել հազարից մեկ անգամ, նման վեճեր աշխարհի տարբեր խորհրդարաններում լինում են, քաղաքական գործիչները իրար հաճախ որոշակի վիրավորական բառերով կարող են դիմել, հետո անդրադառնալ կամ չանդրադառնալ հարցին»,- նշել է Եղոյանը:
Խոսնակ Լրատվական