News Image

34-ամյա տղամարդու մոտ հայտնաբերվել է ատրճանակ

ՆԳՆ-ից տեղեկացնում են, որ փետրվարի 13-ի գիշերը՝ ժամը 1:30-ի սահմաններում, Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ 34-ամյա մի տղամարդ զենքը ձեռքին, ալկոհոլի ազդեցության տակ վիճաբանում է ընտանիքի անդամների հետ։

«Դեպքի վայր մեկնած Երևանի պարեկները զենք կրելու և պահելու կասկածանքով ձերբակալել ու Համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժին են տեղափոխել 34-ամյա տղամարդուն: Նրա մոտ հայտնաբերվել է ատրճանակ:

Կազմված փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին»,- ասված է հաղորդագրության մեջ:

 

Խոսնակ Լրատվական

Share