News Image

ՀԷՑ-ից գողանալը, մեծ հաշվով, բյուջեից գողանալուց ոչնչով չի տարբերվում. երկուսն էլ մեր գրպանից է. Իոաննիսյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ՀԷՑ-ի կայանատեղիների մասին  սկանդալային պատմությունը։

«ՀԷՑ-ում կայանատեղիների «մուխլոժի» արդյունքում բաժանորդներիս հաշվին տարեկան 140 միլիոն դրամ գրպանելու սխեման՝ առերևույթ փողերի լվացման, հատկանիշներ է պարունակում։

Դատաիրավական համակարգը պետք է իրավական գնահատական տա այս սխեմային։

ՀԷՑ-ից գողանալը, մեծ հաշվով, բյուջեից գողանալուց ոչնչով չի տարբերվում․ երկուսն էլ մեր գրպաններից է»,- գրել է Իոաննիսյանը:

Share