ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը հրապարակել է Շիրակի մարզի Նոր Կյանք գյուղի երեխաների համար կառուցված նոր մանկապարտեզի շենքը՝ այն անվանելով հերթական դղյակ:
«Շիրակի մարզի Նոր Կյանք գյուղի մանկապարտեզի նախկին շենքը կառուցվել էր 1930-ականներին, իսկ 2015թ.-ից մանկապարտեզի գործունեությունը կասեցվել էր։ Նոր Կյանքում կառուցվել է մանկապարտեզի նոր շենք՝ սեյսմակայուն ու ժամանակակից բոլոր պահանջներին համապատասխան։
Բարով վայելեք, Նոր Կյանքի սիրելի փոքրիկներ»,- գրել է Չախոյանը: