Ես նույնիսկ այն ժամանակ մի անգամ զանգել եմ Հեյդար Ալիևին ու ասել եմ՝ որ մեծ ծրագիր ենք անում, անձամբ իմ գրասենյակից զանգահարեցի ու իրեն առաջարկեցի, որ բիտումը իրենցից առնենք: Այս մասին մամլո ասուլիսի ժամանակ հայտատարեց Ռոբերտ Քոչարյանը:
«Մտածեցի, որ լավ քայլ է, կսկսենք տնտեսական հարաբերություններ ձևավորել:
Ինքը ասաց՝ մի 2 օր կմտածեմ, հետ կզանգեմ: 2 օր հետո զանգեց ու ասաց, որ ճիշտ ես ասում, բայց մեր մոտ դա կարող է սխալ ընկալվի, եթե այդ գործարքին գնամ՝ շատ լուրջ քննադատության տակ կհայտնվեմ: Ես էլ իրեն ասեցի, որ Հայաստանում ինձ ավելի շատ պետք է քննադատեն, որովհետև մենք ենք առնում ու ձեր ապրանքին գումար տալիս»,- նշեց նա: