Ստրասբուրգում հունվարի 26-ին մեկնարկել է ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանը. այն կշարունակվի մինչև հունվարի 30-ը:
Լիագումար նստաշրջանի կարևոր իրադարձություններից են Մոլդովայի նախագահ Մայա Սանդուի և ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի ելույթները: ԱԳ նախարարն արդեն մեկնել է Ստրասբուրգ:
ԵԽԽՎ տարեկան նստաշրջանի առաջին մասի աշխատանքներին մասնակցելու համար գործուղվել են նաև ԱԺ մի շարք պատգամավորներ:
ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանում քննարկվելու է 4 հրատապ խնդիր՝
- «Միջազգային սպառնալիքներ միջազգային. Գրենլանդիայի դեպքը»,
- «Հաշվետվողականության, մարդասիրական պաշտպանության և միջազգային իրավունքի հարգանքի ապահովումը Գազայում և Արևմտյան ափին՝ հրադադարից հետո»,
- «Եվրոպական սոցիալական խարտիայի 65-ամյակ»,
- «Ժողովրդավարության վերադարձը մեր վեհաժողով. խորհրդարանական վեհաժողովի նախագահի ընտրության ընթացակարգը բարեփոխելու հրատապ կոչ»:
Նախատեսվում են քննարկումներ նաև Ուկրաինայի համար համապարփակ, արդար և կայուն խաղաղության ապահովման և եվրոպական մայրցամաքի անվտանգության և մի շարք այլ հարցերի վերաբերյալ:
Վեհաժողովին կլինի նաև հեռացող նախագահի հրաժեշտի արարողություն ու կընտրվի նոր նախագահ: Կընդունվի վեհաժողովի եզրափակիչ օրակարգը: