ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում տեսանյութ է հրապարակել՝ հայտնելով, որ առողջապահության նախարարի հետ քննարկում են Առողջապահության ապահովագրության համակարգի գործարկման ընթացքը:
«Կհնչեցնենք նաև քաղաքացիների շրջանում կուտակված հարցերը։
Հետևեք «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության աշխատանքներին ուղիղ հեռարձակմամբ»,- ասել է Արթուր Հովհաննիսյանը: