News Image

Ալեն Սիմոնյանը կհանդիպի Սերգեյ Լավրովի հետ

Փետրվարի 5-ին Մոսկվայում կկայանա ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հանդիպումը Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ։

Այս մասին շաբաթական ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան։

«Փետրվարի 5-ին Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը կհանդիպի ՀՀ Ազգային ժողովի նախագահի հետ, որը պաշտոնական այցով կգտնվի Մոսկվայում»,- ասել է նա։

Share