News Image

Արարատ Միրզոյանը և Թեոդորոս Ռուսոպուլոսը անդրադարձել են Եվրոպայի խորհրդի շրջանակներում ձևավորված փոխգործակցությանը

Ստրասբուրգ այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը քաղաքավարական հանդիպում է ունեցել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախորդ նախագահ Թեոդորոս Ռուսոպուլոսի հետ։ Այդ մասին հայտնում են ԱԳՆ-ից:

Անդրադարձ է կատարվել Եվրոպայի խորհրդի շրջանակներում տարբեր մակարդակներում ձևավորված դինամիկ փոխգործակցությանն ու առաջնահերթություններին։

Նախարար Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Թեոդորոս Ռուսոպուլոսին արդյունավետ համագործակցության համար և հաջողություն մաղթել իր հետագա գործունեության մեջ:

Share