News Image

Ո՛չ կարողանում եք միտինգ հավաքել, ո՛չ բանավիճել. ինչքա՞ն կարելի է քաղաքական «մեռել տշել». Ալեն Սիմոնյան

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը «Տելեգրամ»-ի իր ալիքում գրառում է կատարել՝ նշելով, թե գալիք ընտրությունների մասին խոսելիս ընդդիմադիր գործընկերները և իրենց լրատվամիջոցներն անընդհատ կրկնում են, թե իբր ՔՊ-ն վարկանիշ չունի ու գալիք ընտրություններին պարտվելու է:

«Այդ նույն ժամանակ ամբողջ հանրապետության տարածքով փախչում են թե՛ մեզ հետ բանավիճելուց, թե՛ իրենց եթերներում մեզ հյուրընկալելուց: 

Դրա փոխարեն իրենց վարորդներին ու դուռ բացող-փակողներին են «դեմ տալիս» նախարարի կամ պատգամավորի հետ բանավիճելու համար և անիմաստ արդարացումներ ու պատճառաբանություններ հորինում: Լավ, ինչքա՞ն եք փախչելու մեզնից:

Ո՛չ կարողանում եք միտինգ հավաքել ու մի գաղափար առաջ քաշել, ո՛չ կարողանում եք մեզ հետ բանավիճել, ո՛չ կարողանում եք ասելիք ձևակերպել: Մեզ էլ է դժվար. ինչքա՞ն կարելի է, կներեք արտահայտությանս համար, քաղաքական «մեռել տշել»»,- գրել է Սիմոնյանը:

Share