News Image

Նարեկ Մկրտչյանը մասնակցել է Մարկո Ռուբիոյի կողմից հրավիրված համաժողովին

Փետրվարի 4-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանն ԱՄՆ պետքարտուղարությունում մասնակցել է պետքարտուղար Մարկո Ռուբիոյի կողմից հրավիրված Հազվագյուտ հանածոների թեմայով նախարարական համաժողովին, հայտնում է դեսպանությունը։

Համաժողովին ելույթով են հանդես եկել ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, ԱՄՆ նախագահի հատուկ օգնական և Ազգային անվտանգության խորհրդում գլոբալ մատակարարման շղթաների հարցերով ավագ տնօրեն Դեյվիդ Քոփլին։

Միջոցառմանը մասնակցել է ավելի քան 50 երկրի ներկայացուցիչ, որոնց միավորել է հազվագյուտ օգտակար հանածոների մատակարարման շղթաների դիվերսիֆիկացման և կայունացման ուղղությամբ համագործակցելու համատեղ հանձնառությունը։

Share