News Image

Ոստիկանության ՊՊԳՎ նախկին պետ Արամ Զաքարյանից պահանջվում է բռնագանձել 2 անշարժ գույք, 14 միլիոն դրամ

Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը:
Այս մասին տեղեկացրել է ՀՀ գլխավոր դատախազությունը:

Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ Ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության նախկին պետ Արամ Մայի Զաքարյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության, որպես ապօրինի ծագում ունեցող գույք, բռնագանձել՝
2 անշարժ գույք՝ Երևան քաղաքում.
1 իրավաբանական անձում մասնակցություն.
14 միլիոն 203 հազար դրամ, որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ:

 

Խոսնակ Լրատվական

Share