ԱՄՆ-ում նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը դատի է տվել CBS հեռուստաալիքին՝ իր մրցակից Քամալա Հարիսի՝ 60 Minutes-ին տված հարցազրույցի պատճառով։ Այս մասին հինգշաբթի՝ հոկտեմբերի 31-ին, հայտնել է Reuters-ը՝ հղում կատարելով դատական փաստաթղթերին։
Ենթադրվում է, որ Միացյալ Նահանգների նախկին նախագահի՝ դատարան դիմելու պատճառը հոկտեմբերի 6-ին ծրագրում Հարիսի հարցազրույցի փոփոխված տարբերակի ցուցադրումն էր։ Դրանում հեռուստաալիքը, վստահեցնում է Թրամփը, փոխել է նախագահի դեմոկրատ թեկնածուի առաջնային պատասխանը Գազայի հատվածում պատերազմի մասին հարցին։ Այդ կապակցությամբ հանրապետականը CBS-ից պահանջում է 10 միլիարդ դոլարի փոխհատուցում։