News Image

ԱՄՆ-ում կայացել է Բայդեն-Թրամփ առաջին հեռուստաբանավեճը. ըստ CNN-ի հարցման՝ հաղթել է Թրամփը

ԱՄՆ նախագահի թեկնածուներ Ջո Բայդենի և Դոնալդ Թրամփի միջև կայացել է առաջին հեռուստաբանավեճը. հեռուստադիտողների 67%-ի կարծիքով՝ հանրապետական թեկնածուն գերազանցել է գործող նախագահին. այս են վկայում CNN-ի հարցման արդյունքները։

Համաձայն դրա արդյունքների՝ հեռուստադիտողների միայն 33%-ն է կարծում, որ Ջո Բայդենն ավելի լավ է հանդես եկել, քան իր մրցակիցը։

CNN-ը նշում է, որ հարցման արդյունքները չեն արտացոլում բոլոր ընտրողների կարծիքը: Ընդ որում, հեռուստաալիքը և նրա լսարանը համարվում են Դեմոկրատական կուսակցության համակիրներ։

Հեռուստաալիքի տվյալներով՝ բանավեճից առաջ ընտրողները (55% ընդդեմ 45%) ասել են, որ ակնկալում են, որ Դոնալդ Թրամփը ավելի լավ հանդես կգա, քան ԱՄՆ ներկայիս նախագահը։

Share