News Image

Ձերբակալվել է «Հայաստան» դաշինքի ցուցակով պատգամավորի թեկնածու Արա Նախշքարյանը

«Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակով պատգամավորի թեկնածու Արա Նախշքարյանը ձերբակալվել է ընտրակաշառքի գործով: Այս մասին հաստատեցին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից։

«Հաստատում ենք, որ ընտրակաշառք տալու և ստանալու դեպքերի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում այսօր ձերբակալվել է «Հայաստան» դաշինքի ցուցակով պատգամավորի թեկնածու հանդիսացած Ա. Ն.-ն»,- հայտնեցին Հակակոռուպցիոն կոմիտեից։

Share