Բոլիվիա կատարած աշխատանքային այցի շրջանակներում Ուրուգվայում ՀՀ դեսպան Մարիամ Գևորգյանը հանդիպում է ունեցել Բոլիվիայի Սենատի նախագահ Դիեգո Ավիլայի հետ: Այս մասին հայտնում է դեսպանությունը։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հայ-բոլիվիական երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները՝ ընդգծելով քաղաքական երկխոսության շարունակականության, միջխորհրդարանական կապերի ակտիվացման և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության ընդլայնման կարևորությունը։
ՀՀ դեսպանը նաև ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունները, անդրադարձել է Հարավային Կովկասում ձևավորված նոր իրողություններին, «ԹՐԻՓՓ» նախագծին:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային և միջազգային օրակարգի մի շարք հարցերի շուրջ: