Հռոմի պապ Լևոն 14-ը հայտարարել է, որ խորապես տխրել է Ուկրաինայի հետ պատերազմում Սուրբ Ծննդյան զինադադարի վերաբերյալ Ռուսաստանի մերժումից։
«Ինձ մեծ տխրություն պատճառող բաներից մեկն այն էր, որ Ռուսաստանը, ըստ երևույթին, մերժել է զինադադարի խնդրանքը:
Ես կրկին կոչ կանեմ բոլոր բարի կամքի տեր մարդկանց գոնե Սուրբ Ծնունդը որպես խաղաղության օր հարգել:
Միգուցե նրանք կլսեն մեզ, և այդ ժամանակ մենք կունենանք առնվազն 24 ժամ, մեկ օր խաղաղություն ամբողջ աշխարհում», - Իտալիայում իր նստավայրի մոտ լրագրողներին ասել է պապը։
Այս շաբաթ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը չի համաձայնի Ուկրաինայի Սուրբ Ծննդյան զինադադարի առաջարկին։
Նա ասել է, որ Ռուսաստանը «խաղաղություն է ուզում», բայց չի ուզում «զինադադար, որպեսզի Ուկրաինան ժամանակ ստանա և պատրաստվի պատերազմի շարունակությանը»։