News Image

Հայ-իրանական սահմանի երկայնքով ճառագայթային ֆոնի փոփոխություններ չեն նկատվել

Իրանի հետ Հայաստանի ողջ սահմանի երկայնքով ճառագայթային ֆոնի փոփոխություններ չեն նկատվում։ Տեղեկությունը հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։

Նշվում է, որ մասնագետների կողմից 24/7 ռեժիմով շարունակվում են պետական նշանակության հիդրոօդերևութաբանական աշխատանքների կատարումը՝ այդ թվում ֆոնային գամմա-ճառագայթման դոզայի հզորության ամենօրյա չափումները:

Հունիսի 21-22-ին օդերևութաբանական կայաններում գամմա-ֆոնի դիտված արժեքների փոփոխություններ չեն դիտվել և գտնվել են 14-20 միկրոռենտգեն/ժամ տիրույթում։

 

Խոսնակ Լրատվական

Share