News Image

Դուք էլ կիսվեք ձեր նոր իմացություններով. վստահ եմ՝ աշխատանքից ազատ ժամանակ ինչ-որ բան կարդում եք. Հակոբյան

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, որն ուսումնառության նպատակով գտնվում է Չինաստանում, «Ֆեյսբուք»-ի իր էջում հին չինական փիլիսոփայությունից կրկին մեջբերումներ է արել:

«Սաներից մեկը հարցրեց.

- Կա՞ արդյոք մեն մի բառ, որը պետք է ուղեկցի մարդուն իր ողջ կյանքի ընթացքում:

Վարպետն ասաց.

- Արդյո՞ք դա չպետք է լինի «փոխադարձություն»-ը: Այն, ինչ չես ցանկանում ինքդ քեզ, մի՛ արա ուրիշների հանդեպ:

Սաներից մեկն ասաց.

- Ես չէի ցանկանա ուրիշների հանդեպ անել այն, ինչ չէի ցանկանա, որ արվեր իմ հանդեպ:

Կոնֆուցիուսը պատասխանեց.

- Օ՜, դու դեռ այդքան չես հասունացել:

Ա. Խնդրում եմ համազգային խանդի տեսարաններ չստեղծել, այն պատճառով, որ հիմա Կոնֆուցիուս կամ չինացի այլ փիլիսոփաներ եմ մեջբերում։ Դա պայմանավորված է բացառապես այս փուլի իմ ուսումնասիրությամբ։ Աստծո կամոք՝ ողջ-առողջ մնամ, ակադեմիական հաջորդ աստիճանի համար կընտրեմ արեւմտյան փիլիսոփայությունը եւ կկիսվեմ Սոկրատեսից ու Պլատոնից, Կանտից ու Հեգելից մեջբերումներով։

Դուք էլ կիսվեք, ձեր նոր իմացություններով. վստահ եմ աշխատանքից ազատ ժամանակ ինչ-որ բան կարդում եք։ Համաձայն չե՞ք. գիտելիքը երբեք շատ եւ ավելորդ չի լինում։

Ուզում եմ նաեւ հիշեցնել, որ «Կրթվելը նորաձեւ է» շարժումը սկսել եմ հենց մե’ր մեծերին մեջբերելով, հանուն նրա’նց պատգամի կյանքի կոչման, նրա’նց նվիրական երազանքների կատարման եւ նրա’նց հիշատակի հավերժացման։

  • Կրթվենք, որպեսզի արժանիքներով հարստանանք
  • Կրթվենք, որպեսզի բռնությունը փոխարինենք սիրով եւ հարգանքով
  • Կրթվենք, որպեսզի որակ ստանանք
  • Կրթվենք, որպեսզի փոխադարձության սկզբունքով ապրենք
  • Կրթվենք, որպեսզի կրթվելուն չընդդիմանանք:
Share