News Image

«ԴիջիԹեք 2025»-ը հատեց եզրագիծը

Տարվա կարևորագույն տեխնոլոգիական իրադարձությունը՝ «ԴիջիԹեք 2025»-ը, հաջողությամբ ավարտվեց՝ ամրագրելով իր բացառիկ տեղը որպես Հայաստանի և տարածաշրջանի ամենասպասված տեխնոլոգիական իրադարձությունը։ Այս տարի «ԴիջիԹեք»-ը առաջին անգամ անցկացվեց անդադար երեք օր՝ «Գիշեր-ցերեկ ԴիջիԹեք» ձևաչափով։ Երեք օր շարունակ տեխնոլոգիան միաձուլվեց ստեղծարարությանը․ ցերեկային ժամերին ցուցահանդեսային և կոնֆերանսային հատվածները հյուրընկալում էին բիզնես համայնքի ներկայացուցիչներին, ներդրողներին և ստարտափներին, իսկ երեկոյան և գիշերային ժամերին «ԴիջիԹեք»-ը վերածվում էր նորարար մշակութային տոնի։

ԱՏՁՄ գործադիր տնօրեն Սարգիս Կարապետյանը շնորհակալություն հայտնեց բոլոր կազմակերպիչներին, գործընկերներին, հովանավորներին և հազարավոր այցելուներին՝ «ԴիջիԹեք 2025»-ը հաջողությամբ կյանքի կոչելու համար։

Այս տարվա «ԴիջիԹեք»-ի հիմնական շեշտադրումները՝ և՛ ցուցահանդեսային, և՛ աշխատաժողովային հատվածներում, կենտրոնացած էին արհեստական բանականության, վենչուրային կապիտալի և տեխնոլոգիական ընկերությունների առաջանցիկ աճի մարտահրավերների և հնարավորությունների շուրջ։

Share