ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը հայտնել է, որ Դուշանբեում ընթացող ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակներում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը զրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են տարածաշրջանում խաղաղության և անվտանգության ամրապնդման ուղղությամբ հետագա առաջընթացը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:
«Եվ ոչ միայն եղանակը, այլև Դուշանբեում տիրող իրավիճակը՝ գեղեցիկ, տոնական, նպաստեց նրան, որ շատ հանդիպումներ և քննարկումներ դրական արդյունքների հանգեցրին։
Դուք ինքներդ տեսաք՝ այստեղ Հայաստանի վարչապետը և Ադրբեջանի նախագահը շատ ջերմ են շփվել և քննարկել ոչ թե վիճելի հարցեր, այլ հարցեր, թե ինչպես առաջ շարժվել Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության, անվտանգության ամրապնդման ճանապարհով»,- ասել Է Լեբեդևը լրագրողներին: