News Image

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի ստացել Նոբելյան խաղաղության մրցանակը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի ստացել Նոբելյան խաղաղության մրցանակը. այն շնորհվել է Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Մարիա Կորինա Մաչադոյին։

«Նորվեգիայի Նոբելյան կոմիտեն որոշել է 2025 թվականի խաղաղության մրցանակը շնորհել Մարիա Կորինա Մաչադոյին՝ Վենեսուելայի ժողովրդի ժողովրդավարական իրավունքների առաջխաղացման գործում իր անխոնջ աշխատանքի համար»,- ասվում է կոմիտեի X սոցիալական ցանցում հրապարակված գրառման մեջ։

Թրամփը համարվում էր մրցանակի հիմնական հավակնորդ։ Սակայն փորձագետները նշում էին, որ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (USAID) գործունեությունը կասեցնելու և այլ երկրների նկատմամբ մաքսատուրքեր սահմանելու նրա որոշումները կաշխատեն նրա դեմ։

Share