Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ինչպես հայտնել ենք, ՀանդԱրտ մշակութային այգում ներկա է գտնվել «Ցանկապատ» բացօթյա ներկայացմանը: Այն բեմադրվել է Ստեփան Զորյանի համանուն պատմվածքի հիման վրա։ Սցենարի հեղինակը և ռեժիսորը Տիգրան Գյուլումյանն է:
Ներկայացումից հետո Նիկոլ Փաշինյանն անընդհատ հարցնում էր դերասաներին, թե ինչ փոխանցեցին մարդկանց ներկայացումը խաղալով։
«Ես որպես հանդիսատես ուզում եմ իմանամ՝ դուք ինձ ինչ ասեցիք, ինչ փոխանցեցիք։ Այ դուք ի?նչ հասկացաք այս պատմությունից, իմ հետևությունն արել եմ, բայց ես չհասկացա՝ դուք ինչ ասեցիք, ինձ ձեր ներկայացումը շատ դուրս եկավ, վաղուց այսքան լիաթոք չէի ծիծաղել, այսքան մեծ գեղագիտական հաճույք չէի ստացել, բայց ուզում եմ հասկանալ, վերջը ինչ ասեցիք ինձ»,- հարց է ուղղել վարչապետը:
Դերասան Տիգրան Գյուլումյանը արձագանքել է. «Ներկայացման մեջ մի տող կա, երբ որ գյուղապետը հնչեցրեց, երբ որ խոսում էինք հայրենիքի, հողի, պետության արժեքի համար, հողը պատկանում է նրան ով գիտի դրա արժեքը։ Ես ուզում եմ, որ մենք յուրաքանչյուրս նախ և առաջ հայրենասիրությունից, պետությունից, երկրից խոսալուց առաջ իրականում արժեքավորենք դրան, տեր լինենք»։
Նիկոլ Փաշինյանը նշել է, որ իր կարծիքով հենց այդտեղ է ամբողջ իմաստը, որ նրանք ցանկապատերի մասին խոսեցին, և ասեցին՝ չկա առաջնորդ, որ քանդի ցանկապատները և սարքի մեկ Հայաստան։
«Ամբողջ պրոբլեմը դա է, որ մեկ Հայաստան սարքելու համար պետք է ոչ թե ցանկապատները քանդել, այլ ցանկապատ դնել։ Որովհետև երբ որ չկա ցանկապատ, չկա Հայաստան:
Պետք չէ ցանկապատը քաշքշել։ Պետք է ֆիքսել։ Դրա համար կա պետություն, կա կադաստր, կա ժառանգութան իրավունք, օրենք և այլն։ Իսկ Հայաստան ունենալու ամար պետք է ցանկապետ և ոչ թե քանդել։ Երբ որ մենք ցանկապատը քանդում ենք, մեր Հայաստանը ոտի տակ է հայտնվում, ինչու, որովհետև շատ ճիշտ նշեցիք, մի պատճառով, մենք կարող ենք լինել ուժեղ, բայց ումից ուժեղ, քանիսից ուժեղ, քանի գերտերությունից ուժեղ, հետևաբար մենք պետք է առաջինը մեր ցանկաապատները քաշենք և այսօրվա մեր կառավարության քաղաքականությունն է դնել, ամրացնել այդ ցանկապատը և չափսոսալ, որ այդ ցանկապատը մեզ սահմանափակում է, որ մենք անցնենք ցանակապատի այդ կողմը։ Այլ ֆիքսել, որ այդ ցանկապատը սահմանափակում է ուրիշներին անցնել այս կողմը։ Ինձ ամենաշատը զարմացնում է այն, որ մենք գալիս ենք Բյուրականում նստում ենք և լացում ենք Արևմտյան Հայաստանը։ Ու չենք նկատում, որ Բյուրականը ինքը Հայաստան է»,-ասել է Փաշինյանը։
Խոսնակ Լրատվական