News Image

Դատարանը հրապարակել է Սոնա Մնացականյանի գործով վերդիկտը

Երևան քաղաքի Առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում հուլիսի 30–ին հրապարակվել է վրաերթից մահացած Սոնա Մնացականյանի գործով վերդիկտը։

Մեղադրյալ Արամ Նավասարդյանը մեղավոր է ճանաչվել, նրա նկատմամբ խափանման միջոցը՝ երկրից բացակայելու արգելքը, մնացել է անփոփոխ։

Դատավորը հայտնել է, որ սույն վարույթով լրացուցիչ դատալսումները տեղի կունենան օգոստոսի 13–ին՝ ժամը 12:00–ին:

Հուլիսի 29-ին տեղի է ունեցել այս գործով վերջին դատական նիստը:

Հիշեցնենք՝ 2022 թ. ապրիլի 26-ին՝ ժամը 18։05-ի սահմաններում Ճանապարհային ոստիկանության «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենա Լեո-Պարոնյան խաչմերուկին մահացու վրաերթի էր ենթարկել 28-ամյա հղի կնոջը։

Սոնա Մնացականյանը տեղափոխվել էր «Նաիրի» հիվանդանոց, որտեղ գիտակցության չգալով՝ մահացել էր։

ՃՈ հրամանատարի մեղավորությունը հաստատվել է նախաքննությամբ:

 

Խոսնակ Լրատվական

Share