Հնդկաստանի Բիհարի նահանգում 1 տարեկան երեխան ատամներով կծել և սատկացրել է 70-սանտիմետրանոց կոբրային՝ այն շփոթելով խաղալիքի հետ: Այս մասին հաղորդում է Hindustan Times-ը։
Դեպքը տեղի է ունեցել Արևմտյան Շամփարան բնակավայրում, երբ Գովինդա անունով փոքրիկը խաղում էր իրենց տանը։ Երեխայի տատիկը հայտնել է, որ երեխան կոբրային շփոթել է խաղալիքի հետ և բռնել, որից հետո կծել է՝ սողունին երկու մասի բաժանելով։ Մինչ այդ օձը հասցրել էր խայթել տղային։
Երեխան գտնվում է բժիշկների հսկողության ներքո:
Խոսնակ Լրատվական