News Image

Տաշիր Սամոյին սատարելու համար ՀԷՑ-ի աշխատակիցներին պարտադրում են մասնակցել փողոցային ակցիաների

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, գործարար Սամվել Կարապետյանը այս պահին ունի ձերբակալվածի կարգավիճակ։

Մեզ հասած տեղեկություններով Տաշիր Սամոյին սատարելու համար վերջինիս հարազատները ՀԷՑ-ի աշխատակիցներին պարտադրում են մասնակցել փողոցային ակցիաների։ Այս կերպ փաստացի փորձ է արվում ցուցադրել, թե իբրև հանրությունը աջակցում է Սամվել Կարապետյանին։

Հիշեցնենք, որ աշխատանքից հեռացնելու պատրվակով ակցիաներին մասնակցելու պարտադրանքը քրեորեն պատժելի արարք է, նախատեսում է պատիժ 2-5 տարի ազատազրկմամբ։

 

Խոսնակ Լրատվական

Share