News Image

2024-05-03

04:44:15

Բաքվի ֆրանսիական ճեմարանը կդադարեցնի իր գործունեությունը

Բաքվի ֆրանսիական ճեմարանը դադարեցնում է իր գործունեությունը.

Ադրբեջնական Report-ին հասած տեղեկությունների համաձայն՝ այս կապակցությամբ համապատասխան գրություն է ուղարկվել այս ուսումնական հաստատությունում սովորող երեխաների ծնողներին։

Ուսումնական հաստատության ղեկավարության անունից նամակում նշվում է, որ ճեմարանում ուսուցումը կշարունակվի մինչև ուսումնական շրջանի ավարտը։

Ճեմարանը, որն այժմ ունի 200 աշակերտ, նոր ուսումնական տարվանից կդադարեցնի գործունեությունը։

Share