News Image

2024-05-17

15:04:37

Երեկ մի ահասարսուռ վերնագիր կարդացի՝ «Վազգեն Մանուկյանը գտնվում է Կիրանցում». վախեցա. Հակոբյան

ՔՊ-ական պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը վստահեցնում է, թե իրենք գնում են անվտանգության ճանապարհով։

Նա այսօր հայտարարեց, թե երեկ, երբ լրահոսին է հետևել, կարդացել է «մի ահասարսուռ վերնագիր»։

«Կարդացի՝ «Վազգեն Մանուկյանը Կիրանցում է», ինչը վախեցրեց»,- ասաց նա՝ նշելով, թե այն մարդիկ, ովքեր այսօր գնացել են այնտեղ, նոր են իմացել, որ Կիրանց գյուղ կա։

Վաղարշակ Հակոբյանն ասաց, թե իրենք բացառիկ են, քանի որ միայն ճշմարտությունն են ասում։

Share