News Image

2024-05-02

18:08:19

Բաքվում հերթական լրագրողն է ձերբակալվել՝ դիմակավորված անձանց կողմից

Ադրբեջանում հերթական լրագրողն է ձերբակալվել, այս անգամ խոսքը գնում է Meclis.info կայքի ղեկավար Իմրան Ալիեւի մասին։ Նրան բերման են ենթարկվել ապրիլի 18-ի երեկոյան՝ Բաքվի օդանավակայանում։ Այս մասին նա ինքն է հասցրել հայտնել իր գործընկեր լրագրողներին։

Ալիևը ձերբակալվել է դիմակավորված անձանց կողմից այն բանից հետո, երբ նա արդեն անցել էր սահմանային հսկողությունը և սպասում էր Ստամբուլի չվերթին: Այնուհետեւ Ալիեւը հանձնել են ոստիկանության աշխատակիցներին։ Ձերբակալությունը տեղի է ունեցել իշխանամետ «Qafqazinfo» կայքում հրապարակված հոդվածից մի քանի ժամ անց այն մասին, որ Ալիեւն անօրինական օտարերկրյա դրամաշնորհներ է ստացել։

Նկատենք, որ Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց հետո Հայաստանը եւս քայլում է Բաքվի ճանապարհով ու դիմակավորված անձանց միջոցով բերման ենթարկում ընդդիմախոսներին, նրանց թվում փոդքասթի հեղինակներին։

Share