Շնորհավորում եմ ՔՊ ընկերներիս ներկուսակցական ժողովրդավարության նման նշաձող սահմանելու համար: Այդ մասին ասված է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի Ֆեյսբուքի էջում:
«Շնորհավորում եմ պատվիրակների ձայները ստացած և իհարկե հատկապես երկրորդ փուլ անցած բոլոր թեկնածուներին։
Շնորհակալություն եմ հայտնում ՔՊ համաժողովի բոլոր պատվիրակներին իմ նկատմամբ ցուցաբերած վստահության համար»,- գրել է նա:
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության սիրելի՛ պատվիրակներ, կուսակցական ընկերներ, շնորհակալ եմ վստահության համար»,- սոցցանցում գրել է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:
«Սիրելի կուսակցականներ, շնորհակալ եմ յուրաքանչյուր քվեի համար։ Սիրում եմ բոլորիդ և հանդիպենք 2-րդ փուլի քարոզարշավի ընթացքում»,- գրել է ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։
Շնորհակալ եմ ժողովրդավարության հաղթանակի և ինձ տված յուրաքանչյուր քվեի համար»,- նշել է ԱՍՀ նախարար Արսեն Թորոսյանը։
«Քաղաքացիական պայմանագիր կուսակցության հարգելի պատվիրակներ, շնորհակալ եմ վստահության համար»,- գրել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը։