News Image

«Իմ քայլը» հիմնադրամն իրականացրել է 11-ամյա Մանեի երազանքը

Փոքրիկ Մանեն «Իմ քայլը» հիմնադրամի «Մշակութային ճամփորդություն Հայաստանում» ծրագրի առաջին փուլի Տավուշի մարզի ակտիվ մասնակիցներից է, ով ունի քանոն ունենալու և հայտնի քանոնահարուհի դառնալու մեծ երազանք:

««Իմ քայլը» հիմնադրամն, իհարկե, չէր կարող անտարբեր մնալ այս ցանկությանը:

 

Այսօր հյուրընկալել էինք արվեստասեր Մանեին մեզ մոտ` անակնկալ կերպով նրան հանձնելու մեր նվերը` քանոնը:

Նա շնորհակալություն հայտնեց հիմնադրամի ողջ աշխատակազմին և գործադիր տնօրեն տիկին Աննա Հակոբյանին իր երազանքի իրականացման մեջ ունեցած այս մեծ ներդրման համար»,- հայտնել է հիմնադրամն ու ներկայացրել  11-ամյա աղջնակի հուզմունքն ու ուրախությունը` տեսանյութում:

 

 

Խոսնակ Լրատվական

Share