News Image

ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի

Փետրվարի 14-ին Օրբելիանիների պալատում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանին ընդունել է Վրաստանի նախագահ Միխեիլ Ղավելաշվիլին։ Դեսպանը շնորհավորեց Մ․Ղավելաշվիլիին՝ Վրաստանի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ` վստահություն հայտնելով, որ նրա պաշտոնավարման շրջանում Հայաստանի Հանրապետության և Վրաստանի հարաբերությունները կշարունակեն զարգանալ ռազմավարական գործընկերության ոգուն համահունչ։ Այս մասին տեղեկացնում են Վրաստանում ՀՀ դեսպանությունից:

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են նաև տարածաշրջանային և միջազգային օրակարգի մի շարք հարցերի։

 

Խոսնակ Լրատվական

Share