News Image

2024-05-15

03:15:54

Ադրբեջшնում զինшմթերքի պшյթյունից երկու մшրդ է զոհվել

Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Սադարակի շրջանում զինամթերքի պայթյունի հետևանքով երկու մարդ է զոհվել։

Այս մասին ասված է Ադրբեջանի Գլխավոր դատախազության, ՆԳՆ-ի և Ականազերծման գործակալության (ANAMA) համատեղ հայտարարության մեջ։

Ըստ հաղորդագրության տվյալ տարածքում տեղի ունեցած միջադեպը կապված է իբր հայկական կողմի հետ։ Այդ զինամթերքը Սադարակի տարածքում է հայտնվել հայկական զինված ուժերի կողմից, իսկ թե ինչպես չի նշվում, որի պայթյունի հետևանքով տեղում մահացել են երկու քաղաքացիներ՝  Ռզաև  Վիլայաթ Հասան օղլուն (ծնված 1951 թ.) և  Ալիև  Ադյամ Հասան օղլուն (ծնված 1970 թ. )։

Փաստի առթիվ Սադարակի շրջանի դատախազությունում իրականացվում է հետաքննություն։

Share