News Image

2024-05-05

20:31:42

Մոսկվան արձագանքել է ՀԱՊԿ-ի հասցեին Երևանից հնչող հայտարարություններին

«Մենք ափսոսանք ենք հայտնում, որ Հայաստանի իշխանությունները շարունակում են հրապարակավ քննադատություն թույլ տալ ՀԱՊԿ-ի հասցեին։ Դա այն դեպքում, երբ կազմակերպության քարտուղարության ղեկավարությունը հրապարակավ հաստատել է հանրապետության հանդեպ բոլոր պարտավորությունների պահպանումը՝ ՀԱՊԿ-ի կանոնադրային նպատակներին և սկզբունքներին համապատասխան»,- ասել է Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան:

ՌԴ արտգործնախարարության ներկայացուցիչն այս մասին խոսել է լրագրողների հետ ճեպազրույցում՝ մեկնաբանելով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, թե ՀԱՊԿ-ը չի արձագանքել 2021-2022 թվականներին ՀՀ սահմանների խախտումներին։

Share