Քաղաքագետ Հարություն Մկրտչյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է արել՝ անդրադառնալով Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած շարժման՝ Տավուշի մարզից քայլերթով Երևան գալու նախաձեռնությանը:
Մկրտչյանը հիշեցրել է, որ Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին, ապա՝ շեշտել՝ «սա է կարգը, ու այն, թե Լենինն էլ դամբարանից դուրս գա, էլ չի փոխվելու»:
«Ականջներիդ օղ արեք…
Ում էս ժողովուրդը ՔՎԵ կտա, նա էլ կկառավարի…
Իշխանության բռնազավթման ակտ, առանց ժողովրդի մեծամասնության կարծիքի իշխանության ուզուրպացիա մեր երկրում էլ ԵՐԲԵՔ չի լինելու…
Հայաստանը դառնալու է իրապես անկախ, եվրոպական քաղաքակրթության մաս կազմող, զարգացման գնացող, անչափ գրավիչ երկիր…
Ով դեմ է, օդային կամ ցամաքային ճանապարհով թող լքի էս երկիրը. Մոսկվան կանչում է…»,- գրել է նա: