News Image

2024-05-18

11:31:12

Ադրբեջանի ԶՈՒ-ն Տավուշի դիրքերի ուղղությամբ կրակ չի բացել․ ՀՀ ՊՆ

Սոցիալական ցանցերի անհայտ ծագման որոշ օգտատերեր տեղեկություններ են տարածում, թե իբր Տավուշի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Հայաստանի ԶՈՒ դիրքերի ուղղությամբ:

Այս մասին հայտել են ՊՆ-ից։

Շրջանառվող տեղեկությունները սուտ են, չեն համապատասխանում իրականությանը:

Պաշտպանության նախարարությունը հանրությանը հորդորում է հետևել գերատեսչության պաշտոնական հաղորդագրություններին:

Ավելի վաղ Պաշտպանության նախարարության աղբյուրները «Հայկական ժամանակ»-ին հայտնել էին, որ այդ լուրերը կեղծ են։

Share