Տեղեկացնում ենք, որ չնայած միջազգային արբիտրաժ դիմելուն՝ ֆրանսիական դատարանը չի վերացրել Սամվել Կարապետյանի՝ Լազուր ափում գտնվող շուրջ 120 մլն դոլար արժողությամբ շքեղ առանձնատան վրա դրված կալանքի որոշումը: Ավելին՝ գործը Ֆրանսիայում գտնվում է ակտիվ նախաքննական փուլում, և իրավապահները չեն բացառում, որ գույքի հնարավոր բռնագանձումից բացի Կարապետյանին կարող է ծանր մեղադրանք առաջադրվել։ Ֆրանսիայում նման կալանքները համարվում են հազվադեպ միջոց և կիրառվում են բացառապես այն դեպքերում, երբ առկա են լուրջ կասկածներ փողերի լվացման կամ ֆինանսական միջոցների իրական ծագման թաքցման վերաբերյալ։ Ֆրանսիական կողմը հստակ ազդակ է տվել Կարապետյաններին, որ արբիտրաժի հայցը չի կանգնեցրել իրենց և գործը կարող է մտնել ավելի ծանր փուլ։ Իրավապահ մարմինների վարկածներից մեկի համաձայն՝ շուրջ 120 մլն դոլար արժողությամբ այդ առանձնատան իրական շահառուն կարող է լինել «Գազպրոմ» ընկերությունը, որի շինարարական խոշոր ծրագրերի մի մասը իրականացնում է Կարապետյանը, կամ էլ գույքը ռուսաստանցի մեծահարուստը ձեռք է բերվել հանցավոր ճանապարհով ստացված միջոցներով։
Հրատապ
- Չինաստան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի հետ քննարկվել են երկկողմ կապերի զարգացմանն առնչվող հարցեր
- ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է Լավրովի և Ռուբիոյի առաջիկա հանդիպման մասին
- Արարատ Միրզոյանը մեկնել է ԱՄՆ՝ մասնակցելու ՄԱԿ-ի ԳԱ նստաշրջանի քննարկումներին
- Հասանք ինքնաթիռի մեր տեղին. վարչապետ
- Քանի դեռ ՀՀ վարչապետի աշխատավարձը 300.000 դոլար չէ, ՀՀ-ն Սինգապուրի հետ համեմատել պետք չէ. Չախոյան