News Image

Հեծանվային լուսաբացը Դուշանբեում. վարչապետը տեսանյութ է հրապարակել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել.

Հեծանվային լուսաբացը Դուշանբեում»:

Հրապարակված տեսանյութում վարչապետն ասել է, թե ինչով են կարևոր նման զբոսանքներն իր համար:

«Հեծանվային լուսաբացները և զբոսանքները կարևոր են ոչ միայն ֆիզիկական ակտիվության, այլև որպես առնչություն կյանքի փիլիսոփայությանն այն իմաստով, որ հեծանվով ավելի պատկերավոր ես հասկանում, որ ճանապարհը միշտ չէ, որ ուղիղ է, և որ ցանկացած վերելքի հաջորդում է վայրէջք, և ցանկացած վայրէջքի հաջորդում է վերելք:

Հարցն այն է՝ ունես կամք շարունակելու առաջ գնալ: Լավ եղեք»,- ասել է վարչապետը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Տաջիկստանի Հանրապետություն, որտեղ մասնակցելու է ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին:

 

Share