Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին նվիրել է հազվագյուտ փունգսան ցեղատեսակի երկու որսորդական շուն, հայտնում է Կորեայի կենտրոնական լրատվական գործակալությունը:
«Ընկեր Կիմ Չեն Ընը նախագահ Պուտինին նվիրեց մեր երկրի ազգային շունը Կումսուսան պետական հյուրատան այգում»,- ասվում է հայտարարության մեջ:
Փունգսանը ԿԺԴՀ-ի որսորդական շների ցեղատեսակ է: Այն իր անվանումը ստացել է հյուսիսային Փունգսան շրջանի լեռներից, որտեղ առաջին անգամ բուծվել է: Շատ հազվադեպ է հանդիպում և հայտնի չէ երկրի սահմաններից դուրս: