News Image

2024-05-05

18:55:45

Բռնցքամարտիկ Անուշ Գրիգորյանը՝ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր

Հայաստանի բռնցքամարտի կանանց ընտրանու անդամ Անուշ Գրիգորյանը Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր է:

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնության կանանց 50 կգ քաշային կարգի կիսաեզրափակիչում Գրիգորյանը մրցել է  իռլանդացի Շենոն Սվինիի հետ:

Գրիգորյանը զիջել է ու դարձել Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր:

 Սա նրա առաջին մեդալն է մեծահասակների պայքարում:

Share