News Image

2024-05-03

18:06:06

Մենք ուշադիր հտևում ենք ՀՀ–ի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին․ Գուտերեշ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը կոչ է արել Ադրբեջանին և Հայաստանին լուծել մնացած բոլոր երկկողմ հարցերը։

Այս մասին ասված է համաշխարհային կազմակերպության ղեկավարի պաշտոնական ներկայացուցչի կողմից տարածված հայտարարության մեջ։

«Գլխավոր քարտուղարն ուշադիր հետևել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին։ Նա ողջունում է ապրիլի 19-ին Հայաստանի և Ադրբեջանի  պետական ​​հանձնաժողովների միջև ձեռք բերված պայմանավորվածությունը պետական ​​սահմանի սահմանազատման և սահմանագծման վերաբերյալ։

«Գլխավոր քարտուղարը կողմերին կոչ է արել  շարունակել սահմանի մնացած հատվածների սահմանազատումն ու սահմանագծումը և լուծել բոլոր չլուծված երկկողմ հարցերը՝ հարաբերությունների ամբողջական կարգավորման համար», - նշել է պաշտոնյան։

Հետևեք մեզ ՏԵԼԵԳՐԱՄՈՒՄ

Share