News Image

2024-05-02

18:04:35

Եթե Ադրբեջանը սպառնալիք չէր, ապա ինչո՞ւ ԼՂ–ի հայերը լքեցին իրենց նախնիների տները․ Շոն Մըրֆին՝ ՄԱԿ-ի դատարանում

Արդարադատության միջազգային դատարանում հայկական պատվիրակության ներկայացուցիչ Շոն Մըրֆին ՄԱԿ-ի դատարանում «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործով լսումների ժամանակ հայտարարել է, որ եթե Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության համար սպառնալիք չէր հանդիսանում, ապա ինչո՞ւ 100 հազարից ավել մարդ նախորդ տարվա սեպտեմբերին լքեցին իրենց նախնիների տները։ 

Անդրադառնալով հայերի նկատմամբ Ադրբեջանում տարածված հայատյացությանն ու երկրի նախագահ Իլհամ Ալիևի կողմից հայ ժողովրդի հասցեին հնչեցված հայտարարություններին՝ Մըրֆին նշել է․ «Ես չեմ քննի նախագահ Ալիևի բոլոր այն հայտարարությունները, որոնք հնչել են և, որոնք, ի վերջո, մեր ապացույցների մի մասն են: Բայց, մեր կարծիքով, այդ հայտարարությունները ցույց են տալիս ռասսայական թշնամություն կամ առնվազն այս իրավասության փուլում կարող են այդպես ընթերցվել:

Նա հավելել է, որ Ադրբեջանի կառավարությունն ընդհանուր առմամբ քարոզում և ատելություն է տարածում էթնիկ հայերի նկատմամբ,– ասել է  ՀՀ ներկայացուցիչը։

Հետևեք մեզ ՏԵԼԵԳՐԱՄՈՒՄ

Share