News Image

Գյուղատնտեսական պարենային համակարգերի հզորացումը կենսական նշանակություն ունի․ Պարույր Հովհաննիսյան

Տնտեսական և սոցիալական խորհրդի գյուղատնտեսական պարենային համակարգերի փոխակերպմանը նվիրված հատուկ հանդիպմանը ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանը ընդգծել է գյուղատնտեսական պարենային համակարգերի հզորացման կենսական նշանակությունը՝ պարենային անվտանգության և սնուցման ապահովման, դիմակայուն տնտեսությունների ձևավորման, աշխատատեղերի ստեղծման, ինչպես նաև ավելացված արժեքի բարձրացման և առևտրային մրցունակության խթանման համար։

Այս մասին հայտնում է ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչությունը։

Նա նշել է, որ գյուղատնտեսական պարենային համակարգերը կենսաբազմազանության գործողությունների կարևոր հենասյուներից մեկն են՝ փոխկապակցելով պարենային անվտանգությունը, կլիմայական դիմակայունությունը, գյուղական զարգացումը, աղքատության կրճատումը և էկոհամակարգերի ամբողջականությունը։ 

Դեսպանն ընդգծել է, որ  COP17 Հայաստանի նախագահության շրջանակներում նախատեսվում է սերտ համագործակցություն հաստատել Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի և Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության քարտուղարությունների հետ՝ նախաձեռնություններ իրականացնելու, որոնք կխթանեն ագրոպարենային համակարգերի դերը կենսաբազմազանության պահպանման գործում և կաջակցեն բնական ռեսուրսների ավելի կայուն օգտագործման ուղղությամբ համատեղ գործողություններին։

Share