News Image

Ալեն Սիմոնյանը և Շվեդիայի դեսպանն անդրադարձել են տարածաշրջանային զարգացումներին

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 10-ին ընդունել է Հայաստանում Շվեդիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Եվա Սունդքվիստին: Այս մասին տեղեկացնում են ԱԺ մամուլի ծառայությունից:

Շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ` Ալեն Սիմոնյանը հույս է հայտնել, որ նրա գործունեության շնորհիվ երկու երկրների համագործակցությունը նոր թափ կստանա:

Զրուցակիցները քննարկել են ինչպես երկկողմ հարաբերություններին, Հայաստան-ԵՄ փոխգործակցությանը և միջխորհրդարանական կապերի զարգացմանը վերաբերող հարցեր, այնպես էլ անդրադարձել են տարածաշրջանային զարգացումներին և Հայաստանի ու Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության գործընթացին:

Ալեն Սիմոնյանը դեսպանի ուշադրությունն է հրավիրել նաև Ադրբեջանում գտնվող գերիների, ապօրինի պահվող և անհայտ կորած համարվող անձանց խնդրին

Share