News Image

Գորիսում կորած 9-ամյա երեխան հայտնաբերվել է

Հուլիսի 29-ին՝ ժամը 20։21-ին, Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գորիս քաղաքի Արեգունի թաղամասից 9 տարեկան տղան գնացել է դեպի Քարահունջի անտառային հատված և չի վերադարձել։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները և ոստիկանության աշխատակիցներն Արեգունի թաղամասի մոտակայքում անվնաս հայտնաբերել են երեխային։

 

Խոսնակ Լրատվական

Share