News Image

2024-05-04

19:38:45

Ալեն Սիմոնյանի ելույթը վրդովեցրել է ՌԴ Դաշնային խորհրդի նախագահին

Եվրոպական միության անդամ պետությունների խորհրդարանների նախագահների համաժողովում ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ելույթը զայրացրել է նաև ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյին

Մատվիենկոն նշել է՝ ես ուզում եմ իմ գործընկերոջը՝ Հայաստանի խորհրդարանի նախագահին, հարց ուղղել՝ ո՞ւմ անունից է նա նման պատմություններ հնչեցրել․ «Իհարկե, ոչ հայ ժողովրդի անունից, որի հետ Ռուսաստանը դարավոր բարեկամություն ունի»։

Share