News Image

2024-05-04

21:28:54

Ցեղասպանության հուշահամալիրի լույսերն անջատող կառավարչի «հուզիչ» մանիպուլյшցիան

Նույնիսկ համազգային ողբերգության հիշատակի օրով որոշ ուժեր և գործիչներ չեն դադարում զբաղվել էժանագին մանիպուլյացիայով։

Մանիպուլյացիան սկսվեց ՀՀ վարչապետի ուղերձի վերաբերյալ կեղծիք տարածելով։ Շատերն առանց ուղերձն ամբողջությամբ ընթերցելով, կամ գուցե կարդալով, բայց քաղաքական և անձնական շահերից ելնելով սկսեցին սոցհարթակներում տարածել կեղծ լուրեր, թե իբր Նիկոլ Փաշինյանը ուղերձում ցեղասպանություն բառը փոխարինել է Եղեռնով։ Իսկ իրականությունն այն է, որ վարչապետը ուղերձում մի քանի անգամ հիշատակել է ցեղասպանություն եզրույթը։

Էժանագին մանիպուլյացիայով աչքի ընկավ նաև ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, որն իր ուղերձում նշել է, որ Հայաստանի «կառավարիչներն» այժմ էլ փորձում են մոռացության մատնել Հայոց ցեղասպանությունը։ Սա ասում է մեկը, որը ցեղասպանությունը վայրկյանական մոռացության մատնեց, երբ նրան 2008 թվականին ստիպել էին Թուրքիայի հետ սիրախաղով զբաղվել։

Հանրությունը չի մոռացել, թե ինչպես 2008 թվականին, Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային հանդիպումից մեկնարկից առաջ, երբ «Հրազդան» մարզադաշտ պետք է ժամաներ Թուրքիայի հավաքականը և Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը՝ Հայաստանի այն ժամանակվա կառավարիչների հրանահգով անջատվեցին Ցեղասպանության զոհերի հուշահամալիրի լույսները, իսկ Հայաստանի հավաքականի մարզաշապիկների վրայից անհետացավ Արարատ լեռան պատկերը։

Սերժ Սարգսյանը, որն այսօր իշխանություններին մեղադրում է Ցեղասպանությունը մոռացության մատնելու համար, հենց ինքը մոռացավ այն, ավելի ճիշտ ոչ թե մոռացավ, այլ նրան պարտադրեցին որ մոռանար։

Սա ընդամենը դրվագ է, թե ինչպես թուրքերը ստիպեցին Սերժին մոռանալ ցեղասպանությունը՝ ընդամենը մեկ ֆուտբոլային հանդիպման ժամանակ, իսկ եթե հայ-թուրքական «հաշտեցման» գործընթացը սկսեր ֆուտբոլի դաշտից դուրս գալ, ապա հաստատապես կարելի է ասել, որ Սերժ Սարգսյանը կկատարեր թուրքերի բոլոր պահանջները։ Հատկապես, եթե հիշենք, թե երևանյան այդ հանդիպումից մի քանի ամիս անց, թուրքական Բուրսայում կայացած պատասխան խաղի ժամանակ ինչպես էր Սերժ Սարգսյանը հրճվում, երբ թուրքերը գրավեցին Հայաստանի դարպասը։

Share